Իսրայելի օդուժն այսօր վաղ առավոտյան ռմբակոծել է ՀԱՄԱՍ-ի կենտրոնակայանը Գազայում։ Ականատեսները հայտնում են, որ էական վնաս է հասցվել շինությանը։ Զոհերի և վիրավորների մասին տեղեկություններ առայժմ չկան։
Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների, 2011 թվականին Հայաստանի մանկատներ ընդունվել են 267 երեխա, որդեգրվել` 74 երեխա: 2011թվ-ի վերջերին, Հայաստանի մանկատներում հաշվառվել է 1115 երեխա:
«Օգնենք հայ մանուկներին» բարեգործական հասարակական կազմակերպությունը Երևանի Պետական Տիկնիկային Թատրոնի աջակցությամբ կազմակերպում է Եվա Սուջյանի ու նրա ռոք-բենդի այս տարվա վերջին և մեծ մենահամերգը: «Ռոքն ընդդեմ երեխաների հիվանդության» խորագրով ռոք-համերգը, որն իր բնույթով բարեգործական է, կկայանա նոյեմբերի 19-ին ժամը՝ 19:00, Տիկնիկային Թատրոնի դահլիճում:
Գալիք Ամանորին հայ հանրությանը մարդավայել հանգիստ, ողջ տարին էլ մարդասիրական անդորր պարգևելու բուռն պաթոսով նամակներ եմ ուղղել ՀՀ նախագահին, ՀՀ ԱԺ նախագահին և ՀՀ վարչապետին` մեկ խնդրանք-առաջարկով, կտրականապես արգելել հրավառությունները` ողջ տարին, պայթուցիչների գործածումն էլ` Ամանորի շրջանում։
Իսրայելյան ռազմաօդային ուժերը հինգշաբթի երեկոյան մոտ 70 հարված են հասցրել Գազայի հատվածի վրա։ Ինչպես հաղորդում է Իսրայելի բանակի լրատվական ծառայությունը, բոլոր թիրախները ոչնչացվել են։
Թուրքիայի, Եգիպտոսի և Եվրոպայի մի շարք երկրների միջոցով ԱՄՆ-ն փորձում է հասնել պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման կողմից Իսրայելի նկատմամբ հրթիռային հարվածների դադարեցման։ Այդ մասին երեկ հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնականի տեղակալ Բեն Ռոդսը։
Ճապոնիայի վարչապետ Յոսիխիկո Նոդան այսօր պաշտոնապես հայտարարել է խորհրդարանի ստորին պալատի լուծարման և արտահերթ ընտրություններ կազմակերպելու մասին։ Ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 16-ին, նախընտրական արշավը կմեկնարկի դեկտեմբերի 4-ին
Խորհրդարանական ընդդիմությանը հաջողվեց արտահերթ նիստ հրավիրելու համար հավաքել անհրաժեշտ 44 ստորագրությունը: ՀԱԿ-ի այս առաջարկին միացել են «Ժառանգությունը», ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն:
Ըստ էության, ԱՄՆ-ը, Թրամփի գլխավորությամբ, դավաճանեց իր դաշնակից Իսրայելի ռազմաքաղաքական շահերը` ձևավորված 2023-ի օգոստոսյան ագրեսիայից հետո։ Թրամփի պլանը վատ դրության մեջ դրեց Նեթանյահուի ադմինիստրացիային, որի գազյան ռազմավարության արդյունքներն այս պահին առնվազն կասկածելի են...